Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կբարելավվի ընտանեկան բժշկության համակարգի արդյունավետությունը

Հուլիս 19,2012 14:57

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման հայեցակարգին և նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին։ Առողջության առաջնային պահպանման ոլորտի բարեփոխումների մեկնարկից 10 տարի անց արձանագրվել է, որ ընտանեկան բժշկությունը, ի տարբերություն գյուղական վայրերի, որտեղ նկատելի առաջընթաց կա, մեծ քաղաքներում դեռևս չի կայացել։ Ընդունվող որոշման նպատակն է խթանել ընտանեկան բժշկության ներդրումը քաղաքային պոլիկլինիկաներում, բարելավել ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության որակն ու բարձրացնել արդյունավետությունը, մշակել պոլիկլինիկական ծառայությունների կառուցվածքի առավել արդյունավետ մոդելներ և ընտանեկան բժշկության ներդրման մեխանիզմներ։

Երկու այլ որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի հզորացում» և «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվները։

Լրացումներ և փոփոխություն կատարելով 2007 թ. ապրիլի 12-ի` պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման և օգտագործման ժամկետները կանոնակարգող որոշման մեջ` գործադիրը պետական հավաստագրի տրամադրման միջոցով լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավորություն է ստեղծում ընտրելու և ձեռք բերելու իրենց լսողությանը համապատասխան եվրոպական արտադրության լսողական սարքեր։ Արդյունքում, խորը ծանր լսողություն ունեցող անձինք, ովքեր կարիք ունեն գերհզոր և թանկարժեք սարքերի, դրանց ձեռքբերման համար կստանան պետական աջակցություն հավաստագրի արժեքի չափով։

Համապատասխան փոփոխություններ և լրացում կատարելով 2000 թ. նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման մեջ` կառավարությունը «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին է համապատասխանեցրել  զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում շարքային կազմին տրվող դրամական օգնության և մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքերից պարտադիր ապահովագրության գումարների չափերը։

ՀՀ 2012 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցով «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ներին համապատասխանաբար հատկացրել է 149910.0 հազար և 21600.0 հազար դրամ առաջինի շենքի վերանորոգման, երկրորդի նորաստեղծ բաժինների ծախսերը փոխհատուցելու նպատակով, իսկ 2012 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 8000.0 հազար դրամ` ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին տրամադրելու համար, ինչը հնարավորություն կտա միջազգային օլիմպիադաներին երեխաների մասնակցության համար անհրաժեշտ պայմաններ ապահովել։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031