Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը նեղվում է. « Դեղորայքի գները չեն վերահսկվում»

Հուլիս 19,2012 13:55

Երեկ Աշոցքի հիվանդանոց կատարած այցի ժամանակ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը, խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, ասաց. «Խնդիրներ կան դեղորայքային սպասարկման, այստեղ էլ մենք շատ անելիքներ ունենք, դեղորայքի գները չեն վերահսկվում, և շատ դեպքերում մենք` որպես առողջապահության նախարարություն, չենք կարողանում սոցիալապես անապահով հիվանդներին, որոնք կարիք ունեն անվճար դեղորայքի,ապահովել: Այս ոլորտում սա իմ՝ համար մեկ խնդիրներից է, և մենք արդեն սկսել ենք աշխատանքներ տանել: Եվ այսպես շատ խնդիրներ կան»:

Լրագրողները նախարարին հարցրեցին ` ինչպե՞ս անել, որ Շիրակի մարզը գոնե անոթաբաններ ու էնդոկրինոլոգներ ունենա: «Գիտեք, մարզերը պետք է մի քիչ հրապուրիչ դարձնել մասնագետների համար: Մենք կադրեր պատրաստում ենք, շատ ենք պատրաստում, բայց այդ կադրերը ո՞ւր են գնում , որովհետև գալիս են Շիրակի մարզ, պարզվում է՝ բնակարանի խնդիր կա, պայմաններ չկան», -ասաց նախարարը: Իսկ աշխատավարձը, ըստ նրա, տվյալ դեպքում խնդիր չէ, քանի որ անցել են հին ժամանակները, երբ անկախ բժշկի կատարած ու չկատարած աշխատանքից, երաշխավորված գումար էին ստանում: «Հիմա մենք ասում ենք, դու այսքան վիրահատություն արեցիր, դու այսքան հիվանդ բուժեցիր, դու վարձատրվում ես դրա համար: Շատ բժիշկներ կան, որոնց աշխատավարձը 800-900 հազար դրամ է կամ 1 միլիոնից անցնում է, որովհետև նրանք շատ պահանջված մասնագետներ են, և մասնագետներ կան, որոնք ընդամենը ամսվա ընթացքում 1-2 վիրահատություն են ունենում, և նրանց աշխատավարձը ցածր է: Մենք պետք է հասնենք նրան, որ բժիշկը աշխատի իր որակավորումը բարձրացնի , որպեսզի իր մոտ հիվանդներ շատ գան և դրանից կախված լինի իր աշխատավարձը, և ոչ թե ինչ-որ մեկը որոշի ինչքան աշխատավարձ ստանա, դա նպաստ չէ, դա աշխատավարձ է, և պետք է կատարի աշխատանքի դիմաց»,- ասաց պարոն Դումանյանը:

Ըստ առողջապահության նախարարի, հիվանդը միշտ գնում է լավ մասնագետի մոտ, եթե նա գտնի, որ այդ լավ մասնագետը Երևանում է , անպայման կգա Երևան ու այնտեղ նրան կգտնի:

Ի դեպ, նախարարը անդրադարձավ նաև Գյումրու կենտրոնում կառուցված բազմապրոֆիլ հիվանդանոցին`տեղեկացնելով . «Շատ մոտ ժամանակներս մի հոյակերտ հիվանդանոց ենք շահագործման հանձնելու, պետք է ասեմ, որ ավելի քան 20-ամյա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զրոյից կառուցվում է հիվանդանոց և դա Գյումրիում: 200 մահճակալանոց հիվանդանոց է լինելու, կահավորանքը լինելու է ամենաժամանակակից սարքավորումներով, և նույնիսկ մնացած բոլոր անհրաժեշտ պարագաներն են ամենանորագույնը լինելու»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031