«Եթե ընդդիմությունը կարողանա համախմբվել իշխանափոխության խնդրի շուրջ՝ դա ժողովրդի համար մեծ պարգեւ կլինի եւ հույս, որ այս երկրում բարեփոխումներ հնարավոր են, որ կան քաղաքական ուժեր, որոնք ամեն կերպ պայքարելու են եւ ժողովրդի, երկրի համար կարողանալու են ապագա ապահովել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Տիկին Սարգսյանը եւ ՍԴՀԿ-ն, բնականաբար, համախմբումը տեսնում են առաջին նախագահի շուրջ:
«Առավոտ» օրաթերթ