Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում կատարողներից մեկի ինքնությունը պարզվել է

Հուլիս 19,2012 12:52
Հուլիսի 18-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1953 թ. ծնված  Ջուլետա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք բաց պատուհանից մտել են իրենց բնակարան, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել և հափշտակել են ոսկյա մատանի, ականջօղ, բջջային հեռախոս, խմիչքներ ու դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է նախկինում դատված, 1955 թ. ծնված  Հենրիկ Հ.-ն, որը ս/թ մարտի 16-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հենրիկ Հ.-ի հանցակցի անձը պարզելու և նրան ու Հենրիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031