Լեռնային Ղարաբաղում հինգշաբթի օրը անցկացվող նախագահական ընտրություններում մայրաքաղաք Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում քվեարկեց գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը։
Սահակյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ հետ:
Բակո Սահակյանը ընտրության էր եկել բարձր տրամադրությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գոհ է թիմակիցների կատարած աշխատանքներից:
«Իմ քվեն տալու եմ հզոր, անկախ, միասնական պետություն կառուցելուն», – հայտարարեց նա։ – «Առաջին քայլը լինելու է գործընկերների հետ շարունակել սկսածը: Հինգ տարի հետո սպասվում է բարեկեցիկ, բարգավաճ, գեղեցիկ Արցախ»:
Կարդացեք նաև
«Ինչպես միշտ` այս անգամ եւս Արցախի ժողովուրդը ցուցաբերեց բարձր գիտակցություն, քաղաքացիական պատասխանատվություն, եւ այդ ցուցաբերած կեցվածքը ապացույցն է այն բանի, որ մեր ընտրած ուղին ճիշտ է եւ նման ժողովրդի հետ մենք ի վիճակի ենք լինելու կառուցել ավելի զարգացած պետություն», – ասաց Սահակյանը։
Լուսինե Մուսայելյան
«Ազատություն» ռադիոկայան