Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանի առաջիկա նիստը` սեպտեմբերի 4-ին

Հուլիս 19,2012 12:17

ՀՀ Սահմանադրական դատարանում առաջիկայում նիստեր տեղի չեն ունենա: Ամառային հանգստից հետո առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 4-ին: Այդ օրը ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննության կառնի անհատական դիմումի հիման վրա գործը. քաղաքացի Գրիգոր Վահանյանը վիճարկում է  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի սահմանադրականության հարցը:

Ըստ ՍԴ-ի պաշտոնական կայքէջում հուլիսի 18-ի դրությամբ տեղադրված ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցի, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՍԴ-ն քննության կառնի մի շարք այլ անհատական դիմումներ, միջազգային պայմանագրեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի երկու դիմումներ:

Մասնավորապես, սեպտեմբերի 25-ին նախատեսված է ՄԻՊ-ի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, իսկ հոկտեմբերի 9-ին`      «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը:

 «Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031