Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին ցուցարարները կառավարության շենքում են , իսկ վարչապետը նիստն է վարում (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հուլիս 19,2012 11:43

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները դեռ Կառավարության շենքում են: Նրանք շարունակում են գոռալ ու ներքեւ կանչել կառավարության անդամներին: Իսկ կառավարության նիստը սկսվել է ու սովորականի պես ընթանում է: Ոստիկաններն այլեւս նրանց դուրս հրավիրելու քայլեր չեն ձեռնարկում, լուռ լսում են նրանց բողոքը: Նրանց բողոքը լսելու է իջել նաեւ կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Բայց ցուցարարները չեն զիջում եւ պնդում են, որ մինչեւ վարչապետին չտեսնեն՝ չեն հեռանա:

PrevPhoto
NextPhoto

«Թող վարչապետը դուրս գա ու պատասխանի մեր բանակում՝ ինչ է կատարվում: Գնում ենք նախագահականի մոտ ենք կանգնում՝ նախագահը դուրս չի գալիս, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս նախագահականի ճաղերին մոտենանք, բայց նախագահը մեզ խոստումներ է տվել, ու այսօր չի ուզում իր խոստումներին դուրս գա պատասխան տա, որովհետեւ ասելու բան չունի… Ով է պատասխան տալու մեր երեխեքի համար: Վարչապետը թող դուրս գա ու պատասխանի՝ երբ են մեր երեխեքի սպանողներին պատժելու, ինչքան կարելի է կարուսելի պես մեզ ֆռռացնեն»,- ասաց բանակում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը Նանա Մուրադյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031