Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու

Հուլիս 19,2012 11:23

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Ճանաչված փաստաբան Կարեն Թումանյանը, որը «Առավոտի» դեմ հայցերով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեր ներկայացուցիչն է, քաղաքապետի թեկնածու է:

«Իմ անկուսակցական լինելն ավելի է ինձ մոտեցնում ընտրողին, վանաձորցուն եւ հակառակը՝ ավելի է հեռացնում ներկուսակցական ու միջկուսակցական խարդավանքներից ու վեճերից: Բայց սա պատճառ չէր լինի, որ ես իմ թեկնածությունն առաջադրեի, եթե Վանաձորում ամեն ինչ կարգին լիներ՝ մարդկանց բարեկեցության եւ համայնքային խնդիրների լուծման առումով: Իմ նախընտրական ծրագիրը, որը պատիվ կունենամ ներկայացնելու իմ համաքաղաքացիներին, ոչ միայն արտաքին եւ նյութական փոփոխությունների մասին է լինելու: Ես մտադիր եմ մեր քաղաքի ղեկավարումը իրակացնել բացառապես հիմնվելով բարձրագույն արժեքի՝ մարդու իրավունքների, կարիքների եւ ինչու չէ, նաեւ ցանկությունների վրա: Վանաձորը ոչ միայն ընտրյալների, այլեւ բոլոր քաղաքացիների համար պետք է դառնա աշխատանքի, հանգստի, մշակույթի, ուսման ու զվարճալիքների քաղաք»:

Նրա հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031