Լրահոս
Օրվա լրահոսը

Լուլու. «Ընկերներս, ծանոթներս խորհուրդ են տալիս, թե ա՛յ բալիկ ջան, զգո՛ւյշ եղիր»

Հուլիս 19,2012 11:21

Հատված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հարցազրույցից

– Հարգելի՛ Լուսինե, վերջին շրջանում նկատում ենք, որ Ձեր Facebook-յան պատին գրառումներ եք կատարում՝ քննադատելով իշխանություններին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում մեր իշխանություններին փոխվել։

– Սա շատ լուրջ հարց է։ Քաղաքականության մեջ այդքան խորացած չեմ։ Ինքս ոչ թե քաղաքական տեսանկյունից եմ քննադատում երեւույթները, այլ քաղաքացու։ Իրականում քաղաքականության մեջ խորամուխ լինելու համար պետք է լուրջ գիտելիքներ ունենալ։ Դեռեւս չեմ պատրաստվում քաղաքական ոլորտ մտնել, սահմանափակվում եմ հասարակականով, բայց դե կյանք է, ամեն ինչ էլ սպասելի է։ Չգիտեմ՝ ինչն է խանգարում մեր իշխանություններին փոխվել։ Միայն կարող եմ որպես ՀՀ քաղաքացի ասել, որ մենք շատ սխալներ արեցինք, շատ-շատ, եւ այդ ամենը մեկ օրում հեղափոխություն անելով չենք լուծի, եթե ավելի շատ չվատացնենք։ Այսօր մենք պետք է քաղաքացու դաստիարակենք։ Մենք պետք է հիմքը դնենք ճիշտ քաղաքացի դաստիարակելու համար, որովհետեւ քաղաքացու ծոցից է քաղաքական գործիչ ծնվում։ Թող ինձ ներեն, իհարկե, եղածների մեջ ես չեմ տեսնում մեկին, որ ասեմ՝ այո՛, սա է իմ առաջնորդը, այլընտրանք չեմ տեսնում։ Երբ մարդիկ ասում են՝ եկե՛ք պայքարենք, փոխենք, ասում եմ՝ դե ցո՛ւյց տվեք մեկին, որը կլինի փոխարինող, եւ ես պատրաստ եմ թողնել ամեն ինչ եւ պայքարել Ձեզ հետ։ Կրկնում եմ՝ եկե՛ք ճիշտ քաղաքացի դաստիարակենք, եւ այդ քաղաքացու միջից դուրս կգա մեկը, որը կլինի առաջնորդ։

Բոլոր նրանք, ովքեր քննադատել են իշխանություններին, հայտնվել են փողոցում։ Չե՞ք վախենում, որ մի օր Ձեր կարգավիճակն էլ կփոխվի։

– Ընկերներս, ծանոթներս խորհուրդ են տալիս, թե ա՛յ բալիկ ջան, զգո՛ւյշ եղիր։ Ես ի՞նչ եմ ասում, ես երբեք չեմ հայհոյում իշխանությանը։ Իմ նպատակն իշխանությանը բարոյազրկելը չէ։ Իշխանությանը բարոյազրկել չի կարելի։ Այսօր Facebook-ում քննադատում են իշխանություններին, բայց ես դա չեմ անում, ես բարձրացնում եմ խնդիր։ Անձամբ չեմ վիրավորում որեւէ մեկին։ Իմ գրած ցանկացած խոսքի համար ես ունեմ պատասխան։ Բնավ չեմ վախենում, որ կկորցնեմ։ Եթե իշխանությունը քեզ պիտի զրկի մի բանի համար, որ դու մտահոգվել ես քո ժողովրդի համար, ուրեմն թող զրկի։ Պարզապես ասում եմ, որ ես դրա առիթը չեմ տալիս։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031