Բրիտանական որոշ լրատվամիջների եւ մայրաքաղաքի բնակիչների կարծիքով Լոնդոնը պատրաստ չէ արդեն հաջորդ շաբաթ մեկնարկող ամառային օլիմպիական խաղերն առանց խաթարումների կազմակերպել: Խոսքը գլխավորապես տրանսպորտային փոխադրումների մասին է, որոնց, չնայած առանձնացված հատուկ ճանապարհներին, արդեն բախվում է քաղաքը: Վարորդները չգիտեն երթուղիները: Բացի դա, խնդիրներ կան՝ անվտանգության ապահովման հետ կապված: Օրինակ, Հիթրոու օդանավակայանից ամերիկացի մարզիկներին տեղափոխող VIP ավտոբուսը օլիմպիական ավան հասել է ոչ թե 45 րոպեում, ինչպես պահանջում է գրաֆիկը, այլ՝ ամբողջ չորս ժամում: Եվ սա այն դեպքում, երբ օլիմպիական հավաքականները նոր-նոր են սկսում ժամանել Անգլիա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ