Այս պահին կառավարության շենք են ներխուժել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները: Ոստիկաննեըը փորձում են նրանց դուրս հանել շենքից, բայց նրանք ասում են, որ չեն հեռանալու, մինչեւ չտեսնեն վարչապետին: Նաեւ ասում են, որ այսօր թույլ չեն տալու, որ կառավարությունը հանգիստ նիստ գումարի: Հիմա վիճաբանություն է ընթանում:
Մանրամասները՝ ավելի ուշ: