Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ տարածել է հետևյալ հայտարարությունը.
“Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու <նախագահական ընտրություններ>: Վերահաստատում եմ, որ Եվրոպական միությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական դաշտը, որի համաձայն դրանք տեղի են ունենլու: Վերոնշյալ <ընտրությունները> չպետք է վնասեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին որոշմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր համաձայնեցված շրջանակներում:
Վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած կայուն ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ն պատրաստակամությունը:”