Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի գլխարկի ընկնելը հանցակազմ է պարունակում, իսկ ոստիկանի աչքի առաջ քաղաքացուն գետնին տապալելը հանցագործություն չէ

Հուլիս 19,2012 10:32

Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի հունիսի 21-ին խորհրդարանի մոտ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից պաստառ խլելու եւ թիկնապահի կողմից ակտիվիստին գետնին տապալելու փաստերի առնչությամբ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեր թղթակցին ասել են, որ որոշում է կայացվել տեղի ունեցածից հետո նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Ամենածիծաղելին այն է, որ ոստիկանությունը ձերբակալում է նույնիսկ այն անձանց, որոնց հպումից, ասենք, ոստիկանի գլխարկ է ընկնում, իսկ այս դեպքը փաստորեն այլ է։ Ստացվում է, որ ոստիկանի գլխարկի ընկնելը հանցակազմ է պարունակում, իսկ ոստիկանի աչքի առաջ քաղաքացուն հրելը, գետնին տապալելը հանցագործություն չէ։ Դե՛ հիշենք եւ հաշվի առնենք։

«Հայկական ժամանակ»

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031