Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուս. «Քանի դար ա անցել Մաշտոցից, ու նա 2-րդ տեղն ա, ուրեմն ինքը վերջն ա»

Հուլիս 19,2012 10:26

Հատված երգչուհի Ջուսի հետ հարցազրույցից:

Ջուս, վերջերս եթերում հարցում էին անցկացրել, որտեղ մեր համաքաղաքացիների շրջանում դու ունեիր 85 տոկոս ճանաչվածություն, իսկ Մեսրոպ Մաշտոցը՝ 82 տոկոս։ Ո՞նց ես նայում այս փաստին։

– Հըմ… շատ վատ… ճիշտն ասած՝ չէի սպասում, որ ես առաջին տեղը կլինեմ, Մաշտոցը՝ 2-րդ տեղը, դա նույնիսկ ծիծաղալու է… վերջն ա, բայց տարօրինակ ա, որ իրեն չեն ճանաչել, այն էլ էդքան հայտնի նկարով, հիմա շատերը կողքից սկսեցին ասել, որ ես եմ մեղավոր, բայց ես ի՞նչ կապ ունեմ։

Դե, ամեն դեպքում, քեզ ավելի շատ են ցույց տալիս

– Հիմա էլ են ցույց տալիս, բայց ինձ թվում ա՝ դա կապ չունի, օրինակ, եթե իտալացիներին ցույց տային Լեոնարդո Դա Վինչիի ու Բեոնսեի նկարները, իրանք ավելի շատ Բեոնսեին կճանաչեն։

Այսինքն, բոլոր դեպքերում դա շոյում է քո փառասիրությունը։

– Որ ինձ լա՞վ եմ զգում առաջին տեղում։

– Այո։

– Չէ հա… ես հո գիտեմ, որ ճանաչված եմ ու ռեյտինգ էլ ունեմ, բայց չի կարելի համեմատել Մեսրոպ Մաշտոցին Ջուսի հետ…. հետո պատկերացրեք՝ քանի դար ա անցել Մաշտոցից, ու նա 2-րդ տեղն ա, ուրեմն ինքը վերջն ա…, էդքան դարեր անց ինձ չեն ճանաչի, թե ով եմ, բայց ինքը մեկ ա՝ հաղթեց։ Ես էլ կերազեի էդքան դարեր անց երկրորդ տեղը լինեի ճանաչվածության առումով։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031