Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գյուղացուն վարել-ցանել սովորեցնելու փոխարեն, թող իրենց պարտականությունները ժամանակին կատարեն»

Հուլիս 18,2012 21:02

Մեծ ջանքեր գործադրելուց հետո Արագածոտնի մարզի Օհանավան, Կարպի, Ուջան. Կոշ, Արուճ գյուղերի բնակիչների մի մասին հաջողվել է ծիրանի ու կեռասի բերքը մի կերպ իրացնել: Ճիշտ է ոչ ամբողջ ծավալներով, բայց բերքի մի մասը կարողացել են հանձնել «Սպայկա» ընկերությանը:

Երեկ, սակայն այս գյուղերի բնակիչները Aravot.am-ին դժգոհություն հայտնեցին, որ իրենց մտահոգող մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հարց կա, որը գյուղատնտեսության նախարարությունը որեւէ կերպ չի պատրաստվում աջակցել` մեղքը բարդելով գյուղացիների վրա: Այս մարզում եւս կառավարության տրամադրած ցորենի սերմացուն գյուղացիների գլխին փորձանք է դարձել: Վերադարձելիության սկզբունքով գյուղացիներին հատկացրած սերմացուից մարդիկ ոչ միայն հացահատիկ չեն ստացել, այլեւ տոննաներով սերմացու են պարտք են մնացել կառավարությանը:

«Բերքը մի կերպ իրացրինք, հիմա էլ սպասում ենք, թե մեր հիասքանչ նախարարն ինչ կորոշի ցորենի հետ կապված: Սեպտեմբերին բաժանելու փոխարեն, սերմացուն նոյեմբերին բաժանեցին, հետո էլ ասում են` գյուղացիներն են մեղավոր, վատ են մշակել, ձեւը չգիտեն վարել-ցանելու, բայց գյուղացուն վարել-ցանել սովորեցնելու փոխարեն թող մտածեն ժամանակին իրենց պարտականությունները կատարեն: Ցորենի ծլունակությունը շատ ցածր է ու թող ուրիշ պատճառներ չբերեն»:
 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031