Սոցիալական կայքերի դիտարկման գործիքներն ուղղված են անչափահասների հետ այնպիսի շփումները պարզելուն, որոնք կասկածի տեղիք են տալիս:
Հանրաճանաչ սոցիալական կայքերը եւ ծառայությունները, որոնք նպաստում են համացանցում շփումներին՝ գործածում են տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են ընձեռում գտնել մանկապիղծներին: Փորձագետները նշում են, որ պաշտպանության նման համակարգերի համար անհրաժեշտ է ոչ միայն «ինտելեկտուալ» ծրագրային ապահովում, այլ նաեւ որակյալ մոդերատոր: Ծրագրային ապահովումը պետք է նպատակաուղղված լինի անչափահասների հետ այնպիսի շփումների որոնմանը, որոնք կասկածահարույց են. Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Լավագույն ծրագրային ապահովումը, որպես կանոն, գործում է իբրեւ ֆիլտր, որն արգելափակում է ոչ ցենզուրային արտահայտություններով կամ կոնտակտային տեղեկատվությամբ՝ ինչպես օրինակ էլեկտրոնային փոստի հասցեն է, հեռախոսահամարները կամ Skype-ի տվյալները փոխանակումն է:
Նման տեխնոլոգիաներն օգտագործվում են Facebook-ի կողմից եւ արդեն տվել են դրական արդյունքներ: Սույն թվականի մարտի 9-ին հրապարակումների եւ չաթերի հանցավոր գործունեության սքանավորման գործիքը հայտնաբերել է 30-ամյա տղամարդու եւ 13-ամյա աղջկա զրույցը սեռական հարաբերությունների մասին: Չարագործն իր հնարավոր զոհին ժամադրել է միջնակարգ դպրոցում դասերի ավարտից հետո: Facebook-ի ներկայացուցիչները սրա մասին հայտնեցին իրավապահ մարմիններին, որոնց հետագայում հաջողվեց ձերբակալել հանցագործին:
Փորձագետները նշում են, որ ոչ բոլոր ընկերություններն են տեղադրում պաշտպանական տեխնոլոգիաներ, քանի որ դրանք թանկարժեք են: Բացի այդ՝ դիտարկման գործիքները կարող են վանել կայքի թիրախային լսարանի մի մասին, հատկապես դա վերաբերում է դեռահասներին, որոնք պահանջում են գործողությունների ավելի շատ ազատություն:
Սակայն պաշտպանության ոչ բոլոր տեխնոլոգիաներն են արդյունավետ: Մասնավորապես, մոդերացիայի գործիքները չեն գործել Habbo Hotel կայքում, որը դեռահասների շփումների հանրաճանաչ կայք է: Այս տարվա հունիսին կայքն արգելափակվեց, երբ պարզվեց, որ երկու մանկապիղծներ իրենց հնարավոր զոհերին որոնել են այս ռեսուրսի միջոցով: Հանցագործներին հնարավոր եղավ բացահայտել այն բանից հետո, երբ լրագրողը ներկայացավ իբրեւ 11-ամյա աղջիկ՝ չարամիտների հետ շփումների ընթացքում: Habbo Hotel-ի ներկայացուցիչները դեռ չեն պարզել պատճառները, թե ինչու չի գործել դիտարկման համակարգը:
Մասնագետները նշում են, որ համացանցում շփումների դիտակման տեխնոլոգիաներն արդյունավետ են, քանի որ փոքրանում է երեխաների այլասերմանն առնչվող հանցագործությունների քանակը: Կորած եւ շահագործված երեխաների ազգային կենտրոնի տվյալներով, 2011 թվականին հայտարարվել է երեխաների այլասերման 3638, ինչը 452 հանցագործությամբ պակաս է 2010 թվականից:
ittrend.am