Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ նրանից, Ռուբեն Հայրապետյանն եք, թե լրագրող, Ձեզ նման իրավունք չի տրված»

Հուլիս 18,2012 17:56

Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը այսօր եկել էր Աշոցք` մասնակցելու Հռոմի պապի նախաձեռնությամբ կառուցված ու 1991 թվականի հոկտեմբերին շահագործման հանձնված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանելու փաստին, նախարարն ասաց. «Ես միանշանակ կարծում եմ, որ բժիշկը այն սուրբ մասնագետն է, որ բոլորս նրա նկատմամբ պետք է հարգանքով վերաբերվենք: Բոլորի թիկնապահներն էլ եթե նման բան են անում, անօրինական է: Եթե դուք էլ թիկնապահ ունենայիք և անօրինական գործողություն անեիք՝ անկախ նրանից, Ռուբեն Հայրապետյանն եք, թե լրագրող եք, որևէ մեկին իրավունք չի տրված մյուսի նկատմամբ անօրինական գործողություն իրականացնել: Խոսքը նրա մասին է , որ այս դեպքում կարող էր և բժիշկ լինել և ոչ բժիշկ: Կարող էր և հասարակ լրագրող լինել և ոչ լրագրող, բայց մեր ուշադրությունը շատ է սևեռվում, եթե լրագրող է լինում , ասում ենք, ուրեմն նա մասնագիտական պարտք է կատարում: Տվյալ դեպքում Վահեն Ավետյանը ոչ միայն բժիշկ էր, այլ հայկական բանակի սպա էր, և բոլորիս սուրբ պարտքն է բանակի սովորական զինվորից մինչև բարձրաստիճան սպա, նրա նկատմամբ լինել շատ հարգալից: Բժիշկներն էլ, արդեն ասացի, այն կատեգորիան են, որոնց նկատմամբ մեծից փոքր պետք է հարգանքով վերաբերվենք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031