Եվրո 2012-ում Անգլիայի դարպասը խփած Ուկրաինայի գոլը մի քանի մետր հեռավորությունից չտեսած հունգարացի Իշտվան Վադի մրցավարական կարգը բարձրացվել է: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Չնայած դրան, ՈՒԵՖԱ-ն օրերս հայտարարել է 2012/2013 թթ. Եվրագավաթների հանդիպումները սպասարկող մրցավարների նոր որակավորման մասին, որով Իշտվան Վադը 1-ինից տեղափոխվել է մեկ աստիճան բարձր` «Elite Development» կարգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ