Ամենահին ռեստորանն է համարվում «Սթիվկեդդեր Սբ.Պետրոսի» ռեստորանը, որը գտնվում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում: Նրա մասին առաջին հիշատակությունը հայտնվել է դեռեւս 803թ., ամենահետաքրքիրն այն է, որ բացվելու պահից այն երբեւէ չի դադարեցրել իր աշխատանքը:

Կոմունիզմի գլխավոր հիմնադիրներից մեկը` Կարլ Մարքսը, որքան էլ տարօրինակ է, երբեք չի եղել Ռուսաստանում:

Շիմպանզեն միակ կենդանին է, որն իրեն ճանաչում է հայելու մեջ:

Բրազիլիայում գտնվող Իգուասու ջրվեժը 20 մետրով ավելի բարձր է և 4 անգամ ավելի լայն, քան հայտնի Նիագարա ջրվեժը:
Ամերիկյան առաջին վերին ատյանի գլխավոր դատավոր Ջոն Ջեյը գնում էր ստրուկներ, որպեսզի ազատի նրանց ստրկությունից:
Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: