Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ կին եմ տեսնում, ակամայից պոետ եմ դառնում». Ովքե՞ր են բոլոր ժամանակների ամենագրավիչ կանայք

Հուլիս 18,2012 16:41

 Այսօր փորձեցինք մի փոքր հարցում անցկացնել  տղամարդկանց միջեւ հասկանալու, թե ով է բոլոր ժամանակների ամենագրավիչ կինը: Պատասխաններն ինքնատիպ էին, մոտեցումներն ու հայացքները` տարբեր: Երիտասարդ տղաների մի մասը կարծում  է, որ այդ կոչմանը արժանի է ամերիկացի հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան, ում տրված է աստվածային գեղեցկություն եւ աղջկական հմայք: Իսկ բոլոր ժամանակներում մի շարք տղամարդկանց համար  կուռք դարձած  հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին եւ ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել, իսկ այժմ` նաեւ ավտոարշավի թիմի սեփականատեր Պամելա Անդերսոնը, կարծես թե դուրս են մղվել« պայքարից»:

Այստեղ էլ երիտասարդ տղաները պահը բաց չթողեցին եւ եւս մեկ անգամ հիշեցրին աղջիկներին, որ իրենք շատ ավելի գրավիչ են դառնում այն ժամանակ, երբ բացակայում է դիմահարդարումը. «Այն աղջիկներ, ովքեր չեն օգտագործում շպարի պարագաներ, կամ օգտագործումը նվազագույնի է հասցված՝ փորձելով մի փոքր ընդամենը ընդգծել գեղեցկությունը, կարծում եմ ամենահմայիչն են»,-ասում է 26-ամյա Հայկ Կիրակոսյանը:

«Գիտակների հայկական ասոցացիայի» նախագահ, բլոգեր Տիգրան Քոչարյանի համար բոլոր ժամանակների ամենագրավիչ կինը՝ իր կինն է, ով գրավել է իրեն: Նա կարծում  է, որ կինը գեղեցիկ է իր կանացիությամբ. «Իսկական կինը այն կինն է, որ ամեն ինչ անում է, որ կողքի տղամարդը իրեն տղամարդ զգա»,-ասում է նա:

Հաղորդավար, դերասան, մեկնաբան-ռեժիսոր Արտավազդ Եղոյանն անտարբեր չի կարող գտնվել կանացի հմայքին ու գեղեցկությանը, ինչպես ինքն է ասում. «Երբ կին եմ տեսնում, ակամայից պոետ եմ դառնում»: Նրա համար իդեալական կին կարող է համարվել նա, ով չի ձգտում ավելին երեւալ, քան Աստծո տվածն է: «Նա, ով չի խմբագորում Աստծուն` թե’ արտաքինի եւ թե ներքինի առումով, ինձ համար ընդունելի է>>: Արտավազդ Եղոյանի համար չկա տգեղ կին, կա կույր տղամարդ: Ըստ նրա, տղամարդկային մտավոր եւ հոգեւոր կուրությունն է, որ թույլ չի տալիս տղամարդուն նայելու փոխարեն տեսնել կնոջը: Նա կարծում է, որ կնոջ խնդիրը տղամարդկանց կողմից  ճիշտ ընկալվելն է. «Շատերը կնոջը միայն որպես հաճույքի աղբյուր են տեսնում, իսկ խելացի տղամարդը` նաև նեցուկ, մտերիմ ընկեր, ընտանիքի սյուն, զավակների մայր և ամենակարևորը ` մեր կյանքը իմաստավոր դարձնող անզուգական էակ, առանց որի ես գոնե չեմ կարող ապրել:  Ես չեմ պատկերացնում մեզ նույնիսկ մի վայրկյան առանց աստծո տված այդ հրաշքի, որի անունն է կին»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031