Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի 3 բացառությունները. Շահումով խաղեր և խաղատներ կգործեն 3 համայնքներում

Հուլիս 18,2012 15:40

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի գլուխ 2-ի ժ) կետում նշված է,  որ  «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»: Ինչու՞ օրենքը շահումով խաղերի, խաղատների գործունեություն կազմակերպելու հարցում չի անդրադառնում նաև գյուղական համայնքների վարչական սահմանների խնդրին և ի՞նչ իրավական կարգավորման մեխանիզմներ են գործում գյուղական համայնքներում  խաղատների տեղակայման հարցում:

Ի պատասխան  «Փաստինֆո» լրատվական գործակալության այդ հարցերի` ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանել է.

«Համաձայն «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի՝ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում (18.05.2011թ. ՀՕ-54-Ն` այսուհետ` Օրենք) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2013 թ. հունվարի 1-ից, կարգավորում են նաև Ձեր կողմից բարձրացված հարցերը:

-Համաձայն Օրենքի 3-րդ հոդվածի՝ խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել`

ա) Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքների վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում.

բ) Երևանի «Զվարթնոց»‰ օդանավակայանի և «Երևան»‰ ազատ տնտեսական գոտու‰ տարածքներում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան»:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031