Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի ներկայացուցչի բողոքը կքննվի հուլիսի 23-ին

Հուլիս 18,2012 15:08

Հուլիսի 23-ին դատարանում կքննվի փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշման դեմ  ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի  ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց Տիգրան Աթանեսյանը, բողոքի գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար,  «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հիշյալ գործով ներգրավված է որպես վկա:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031