Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավորը կցկտուր խոսեց ու գնաց

Հուլիս 18,2012 15:05

Ջավախեցիների հիմնախնդիրների թեմայով ասուլիսին հրավիրված ջավախեցի, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանն այսօր այդպես էլ հիմնախնդիրներից չխոսեց: «Դե, խնդիրների մասին խոսում ենք, կան խնդիրներ, բայց պիտի պայքարենք, չէ,՞ այդ խնդիրների դեմ : Դե հիմա դուք ասեք, ի՞նչ խնդիրներ գիտեք»,- «Ելակետ» ակումբում լրագրողներին հարցրեց ԱԺ նախկին պատգամավորը:

Նա միայն վստահեցրեց, որ տարիների ընթացքում ջավախահայերի խնդիրներին լուծում է տրվում երկու պետությունների ջերմ հարաբերությունների արդյունքում.« Հիմնախնդիրները միշտ եղել ու լինում են, որովհետեւ հիմնախնդիրները երկու հարեւան պետությունների միջեւ են լինում: Միշտ էլ ինչ-որ խնդիրներ առկա են, ու դրանց լուծումը միջգերատեսչական հարաբերությունների արդյունքում է. որոշակի լուծում տրվում են»:

Չլուծված հիմնախնդիրների փոխարեն՝ պարոն Սանոսյանը մտաբերեց արդեն լուծված հիմնախնդիրներից մեկը .«Վիրահայոց թեմի կարգավիճակ տալու հարցը, որը լուծվեց մեր վեհափառ հայրապետների հանդիպման ժամանակ. անցյալ տարի հայրապետների հանդիպումն այդ հարցում մեծ առաջընթաց արձանագրեց»:

Լրագրողների մտահոգությանն էլ, թե հայոց լեզվի, հայկական հուշարձանների պահպանման խնդիրները չլուծվելու արդյունքում խորանում են, նախկին պատգամավորն ասաց. «Պարզապես չպետք է խորացնենք, սրենք, այլ ձեւեր պետք է գտնենք ու առաջարկություններ անենք, թե ինչ հարթության վրա… մի խոսքով, պետք է պայքարենք»: Նա այդպես էլ չհստակեցրեց պայքարի իր մոտեցումներն ու առաջարկությունները:

Պատգամավորի համոզմամբ՝ Վրաստանի առաջիկա ընտրություններն էլ դժվար թե էական դեր ունենան ջավախահայության խնդիրների լուծման առումով. «Ընտրություններն այնտեղ էլ էական դեր չեն ունենա, լուրջ ընդդիմություն կա, այսօրվա իշխանությունները կհաղթեն ու խորհրդարանում մեծամասնություն կունենան եւ անմիջական ազդեցություն չեմ կարող արձանագրել, որ կոնկրետ այս ինչ բանը կփոխվի»:

Ըստ նրա, վրացահայերի մեծամասնությունն էլ իշխանամետ դիրքորոշում ունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031