Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը սպառնում է պատմել, թե ինչպես է Հմայակ Հովհաննիսյանը աղաչել-պաղատել` մանդատի համար

Հուլիս 18,2012 14:52

«Անէական մարդու անէական խոսակցություն մեկնաբանելը, կարծում եմ, ճիշտ չէ: Բոլորի համար արդեն ակնհայտ պարզ է, թե ինչպիսի խեղկատակությամբ է զբաղվում նա, ինչպես է փորձում պղտորել զուլալ ջուրը, այնուհետեւ փնտրում այնտեղ իրեն համար պիտանի որեւէ բան»,- Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսպես մեկնաբանեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի` այսօր արած այն հայտարարությունը, որ իր համար Ուրիխանյանը Նաիրի Հունանյանից չի տարբերվում. «Նա կրակել է հայ մարդու վրա միայն այն բանի համար, որ չի կիսում իր հայացքները, թե նրա դեմքի արտահայտությունը իրեն դուր չի եկել: Ես Ուրիխանյանի հետ չեմ կարող լինել մի թիմում»:

Մեր դիտարկմանը, որ այդ «անէական» մարդը Ձեր թիմում էր` Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Եթե նա շարունակի, ես հարկադրված կլինեմ հանրությանը տեղեկացնել, թե ինչպես էր նա խնդրում, աղաչում ու պաղատում, որպեսզի իրեն մանդատ շնորհեն եւ չզրկեն: Կարծես թե  մանդատը ոչ թե պատասխանատվության տիրույթ է, այլ կարգավիճակ փոխելու եւ արտոնություններ ստանալու հնարավորություն միայն»:

Ինչ վերաբերում է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի դեպքին` նա ասաց, որ քրեական դեպք է եղել եւ այնտեղ ամեն ինչ պարզ է, իսկ Հմայակ Հովհաննիսյանի պես մարդը իր ինտելեկտով, իրեն հարիր ոճով շարունակում է ինտելեկտուալ մրցակիցներին  պախարակելով` փորձել քաղաքական դաշտում կայանալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031