Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավորը սանկցիա է կիրառում տուժողի նկատմամբ

Հուլիս 18,2012 14:26

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր հրավիրվել «Մոսկվա» կինոթատրոնի համակարգչային սպասարկման սրահի աշխատակից Ռուբեն Խանզադյանը: Դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ նա հրավիրվել է Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով որպես վկա: Երեկ դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատակոչելու այս վկային:

Պաշտպաններ Լուսինե Սահակյանին, Տիգրան Սաֆարյանին եւ Երվանդ Վարոսյանին հետաքրքրում էր, թե ինչ է եղել «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր համակարգիչը եւ որտեղ է այն գտնվում: Վկա Ռուբեն Խանզադյանն ասաց, որ 2000 թվականից աշխատում է կինոթատրոնում, սպասարկում է տեղի համակարգիչները եւ իր հիշողությամբ՝ դրանք փոխվել են 3-4 անգամ: Ինչ վերաբերում է համակարգչային տվյալների պահպանմանը, նա ասաց, որ համակարգիչը վաճառքից հետո վերջին 6 ամսվա տվյալները կարող է պահպանել, ապա տեղեկացրեց, որ այրվել է գլխավոր համակարգչի՝ դրամարկղի վինչեստրը՝ կոշտ սկավառակը: Ապա տեղեկացրեց, որ կինոթատրոնը ձեռք է բերել նոր կոշտ սկավառակ: Թյուրիմացության տեղիք տվեց այն, որ վկան հարցաքննության ընթացքում պաշտպանի հարցին, թե որտեղ է գտնվում կոշտ սկավառակը, պատասխանեց՝ կամ հաշվապահությունում է, կամ դրամարկղում:

Վկան հարցաքննությունից հետո տեղավորվեց տուժող կողմ ճանաչված կինոթատրոնի տնօրենի կողքին եւ երբ այդ մասին ակնարկեց պաշտպան Լուսինե Սահակյանը, դատավորը նրան նիստերի դահլիճից դուրս հրավիրեց: Կինոթատրոնի տնօրենը տեղից պնդում էր, թե վկան ընդամենն ասել էր, որ չկա, վերացել է կոշտ սկավառակը, ինչի կապակցությամբ Լուսինե Սահակյանը դիմեց դատարանին, որպեսզի ուշադրություն հրավիրի տուժողի վարքագծի վրա: Դատավորը սանկցիա կիրառեց տուժողի նկատմամբ՝ նախազգուշացնելով նրան:

Տուժողը միջնորդեց, որպեսզի վկան նորից հարցաքննվի, իսկ պաշտոնական կողմը գտնում էր, որ տուժողը մինչեւ վկայի դահլիճից դուրս գալը ուղղորդել է նրան եւ վկայի հարցաքննությունը ռեալ արդյունք չի տա: Այդ ժամանակ դատավորը նկատեց, որ տեղից խոսում է նաեւ պաշտպան Երվանդ Վարոսյանը, ուստի դիմելով նրան, ասաց, որ ցավալի է պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելը եւ որ պաշտպանը պարտավոր է հարգել դատավարական նորմերը:

Ի վերջո նորից դահլիճ հրավիրվեց այս վկան, որին հարց ուղղվեց. «Ձեր կողմից նշված կոշտ սկավառակը, որը չէր վնասվել, ի՞նչ եք արել»: Վկան պատասխանեց, որ վերացրել են եւ նորից շեշտեց, որ այն գտնվել էր հաշվապահությունում, որտեղ վերանորոգումից հետո թափեցին:

Հիշեցնենք, որ 2010թ. հունվարին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի էր ունեցել գողություն եւ, ըստ տուժող կողմի՝ 5 մլն դրամի գողություն է կատարվել, ինչի համար մինչ օրս անազատության մեջ են Հովակիմյանն ու Քերոբյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031