Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վեզիրյանի գործն ուղարկվել է դատարան

Հուլիս 18,2012 14:16

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան։

«Մենք իրավունք ունեինք երկու օրվա ընթացքում բողոքարկել դատախազին, մենք ֆիզիկապես չհասցրեցինք բողոքարկել, որովհետեւ ես չգիտեմ, ուր են շտապում, քննիչը, դատախազը, դատարանը»,- «Ա1+»-ին հայտնեց Արման Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցը։

Քրեական գործը հարուցվել է ապրիլի 30-ին ԱԺ նախընտրական շրջանում Հայ Ազգայի Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով:

Շենգավիթ վարչական շրջանում ոմն Տիգրան Մանուկյանը հարվածել էր տարածքում դիտորդական առաքելություն իրականացնող Արման Վեզիրյանին, որը պահանջել է գործ հարուցել իր աշխատանքին խոչընդոտելու համար:

Բայց իրավիճակը փոխվել է, եւ իրավապաշտպանին է մեղադրանք առաջադրվել ՔՕ-ի 118 հոդվածով՝ ծեծ հատկանիշներով։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031