Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն արգելել է հրաձգության օլիմպիական հավաքականի անդամներ Ռասել եւ Լորին Մարկ ամուսիններին օլիմպիական ավանում միասին ապրել:
Ամուսինները դա հիմար որոշում են համարում եւ հույս ունեն, որ այն կփոխվի: «Այս պատմության մեջ ամենամեծ հիմարությունն այն է, որ օլիմպիական խաղերի մասնակիցների մեջ մեծ թվով միասեռ զույգեր կան, որոնց թույլատրվում է միասին ապրել: Ստացվում է, որ մեզ այդ իրավունքից զրկում են մեր ստանդարտ կողմնորոշման համար», – ամուսինների դժգոհությունը մեջբերում է AP գործակալությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ