Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» Դաշնակցությունից առաջ է ասել

Հուլիս 18,2012 13:11

Իր վերջին ժողովում Դաշնակցությունն առաջ քաշեց խորհրդարանական կառավարման անցնելու տարբերակը: «Ժառանգություն» կուսակցության  վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում անրադառնալով ՀՅԴ-ի սույն նախաձեռնությանն ասաց, որ մեկ տարուց ավել է ինչ «Ժառանգությունը» խոսում է դրա մասին: Հիշեցրեց., որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հացադուլի պահանջներից մեկն էլ դա էր, որը հստակեցվել էր մինչ այդ՝ կուսակցության խորհրդի նիստում:

Անրադառնալով ՀՅԴ-ի բարձրաձայնած երկրորդ կետին՝ ընդդիմությանը լայն վերահսկողական հնարավորություններ տալուն, Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս առնվազն կարդալ իր ելույթները, երբ Վերահսկիչ պալատի նախագահ էր նշանակվում, խորհրդարանական ընդդիմությանն ինչ-ինչ լիազորություններ տալու հարցերն էին քննարկվում, Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ եւ այլն: «Մենք միշտ ասել ենք, որ քաղաքական վերահսկողության բոլոր հնարավորությունները պետք է տրվեն ընդդիմությանը»,- հիշեցնում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ տեսակետները վաղուց «Ժառանգության» մոտեցումների շրջանակներում են:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հարցին՝ կառավարման ո՞ր համակարգին է նախապատվություն տալիս ԲՀԿ-ն եւ ինչպե՞ս են կուսակցությունում վերաբերվում ՀՅԴ-ի՝ խորհրդարանական կառավարման անցնելու գաղափարին, ասաց. «Կուսակցության համար սկզբունքայինն այն է, որպեսզի Հայաստանցին ապրի լավ, որպեսզի հայաստանցին ունենա միշտ բարձր տրամադրություն, լինի նյութապես ապահով, բարոյական եւ իրավական հավասարության՝ ժողովրդավարական հիմնարար ազատությունների շրջանակներում: Ի՞նչ կառավարման համակարգով մենք դրան կհասնենք, վստահ եմ, որ հայաստանցիներին դա չի հետաքրքրում: Հետեւաբար, թե պետական, թե տնտեսական կառավարման հարցերում հարկավոր է ելնել ներկայիս իրատեսական վիճակից, որն էլ մեզ կթելադրի այս կամ այն տարբերակը»:

Նա հավելոց նաեւ, որ խորհրդարանական կառավարման համակրգը շատ դրական հատկանիշներ ունի, բայց այսօրվա իրականությունից ելնելով՝ «առայժմ հարկադրված ենք որոշակի վերապահումնոր ունենալ այդ կառավարման տարբերակի հետ կապված»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031