Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանն այնքա՜ն բան է ասել, որ հրաժարվել է, որ վաղը կարող է Ռոբերտ Քոչարյանին էլ ընդունի՝ որպես միասնական թեկնածու»

Հուլիս 18,2012 13:15

«Միասնական թեկնածուն ընդդիմության համար այս թույլ վիճակում, երբ դուրս եկան ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արամ Սարգսյանը՝ հայտարարում են, որ ինչպես իշխանությունն է ոչ լեգիտիմ, նույնքան էլ այսօրվա ընդդիմությունն է ոչ լեգիտիմ իր գործունեությամբ եւ իր փոխհարաբերությունով, այս իրավիճակում միասնական թեկնածուն դիտվում է որպես բողոքավոր քվեարկության կազմակերպման լծակ: Գաղափարայնացված կերպար չի կարող լինել, պետք է լինի ապագաղափարական, եւ այստեղ ի հայտ է գալիս Ծառուկյանի՝ իբրեւ բարեգործի կերպարը: Գուցե այդ բարեգործը պետք է լինի միասնական թեկնածու մի իրավիճակում, երբ գաղափարական ընդհանրություններ չկան կուսակցությունների միջեւ»,- այսօր «Զարկերակ» ակումբում միասնական թեկնածուի հնարավոր տարբերակները վերլուծեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հավակնություն ունի միասնական թեկնածու դառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Դրա համար ինքը հանրահավաքում նշեց, որ պետք է վերջնականորեն խզել հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Նա բացահայտ ասաց՝ ամեն ինչ պետք է անենք, որ Ծառուկյանը չընկնի Սերժ Սարգսյանի գիրկը, հետեւապես պետք է պոկել նրա գրկից: Եթե Ծառուկյանը դառնա թիրախ՝ ՀՀԿ-ի համար եւ նրան նեղը գցեն, այս դեպքում կարող է լինել Ռոբերտ Քոչարյան: Դուք որպես վերլուծաբան դատեք: Նախորդ  շրջանի Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ 2007-ին մի հատ հետադարձ հայացք նետեք՝ եղե՞լ են այնպիսի դրվագներ, որ նա չմտավ կոալիցիա, քվեարկեց կառավարության ծրագրի դեմ՝ չի եղել: Նա հիմա արեց դա՝ ումո՞վ այդպես արեց, ո՞ւմ հույսով, այդ ո՞ր հսկայի հույսով արեց դա: Որպես քաղաքական գործիչ, երկրորդ նախագահ՝ չէ՞ որ նա լուրջ ֆիգուր է, այնպես որ, կարելի է նաեւ այդ հնարավորությունը չբացառել: Գիտեք ինչ, Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքա՜ն բան է ասել, որ հրաժարվել է, որ վաղը կարող է Ռոբերտ Քոչարյանին էլ ընդունի՝ որպես միասնական թեկնածու, ի՞նչ է պատահել»:

Անդրադառնալով Միասնական շտաբին, նա այսպիսի գնահատական տվեց. «Եկան, նստեցին, իրար հետ դզվեցին Օսկանյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, սաղ գործերը թողեցին իմ վրա, ամեն մեկը 5 մանդատ, 7 մանդատ վերցրեց՝ գնաց: Քրեական գործեր հարուցվեցին իմ դեմ: Այնպես արեցին, ոնց որ իրանք քցեցին Մարտի 1-ին»: Լրագրողները խնդրեցին հստակեցնել՝ ո՞վ քցեց Մարտի 1-ին՝ նա պատասխանեց. «Լեւոնը, որ չեկավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031