Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-ն՝ մեր երկրորդ հանրապետությունը ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում»

Հուլիս 18,2012 13:04

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ, բոլորն արդեն գիտակցում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելն այլեւս հնարավոր չէ: «Որեւէ մեկը երբեւէ արտահայտվե՞լ է, որ ԼՂՀ-ում ընտրությունների անցկացումը վատ է կամ ինչ-որ մեկը քննադատե՞լ է ընտրությունները, պնդելով, թե դրանք խոչընդոտում են բանակցային գւործընթացին, հակառակը՝ ողջունում են»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց քաղաքագետը: Նրա խոսքերով՝ նիստի եռանախագահող պետություններից միայն մեկն է խոչընդոտում  ԼՂՀ անկախության ճանաչմանը:

Պարոն Շաքարյանցի հոմոզմամբ, միայն ԱՄՆ-ին ձեռք չի տալիս, որովհետեւ հաշվի է առնվում հայ-թուրքական հարաբերությունները, Իրանի հարցը եւ Թուրքիայի դերը տարածաշրջանում: Քաղաքագետն այն կարծիքին է, որ ղարաբաղցին թքած ունի՝ ով  ճանաչում ու ով չի ճանաչում ընտրությունները.  «ԼՂՀ-ն որպես պետություն իրավունք չունի մեկ օր առանց իշխանության մնալ: ԼՂՀ-ում միշտ գործել է ու կգործի օրինական եւ բնակչության կողմից վստահություն վայելող իշխանությունը»:

Նա նաեւ ավելացրեց, որ ԼՂՀ ընտրությունների անխափան անցկացումը նշանակում է, որ մեր երկրորդ հանրապետությունը ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում: Պարոն Շաքարյանցը նաեւ վստահեցրեց, որ Արցախի նախագահին ընտրում է ոչ թե Հայաստանը, այլ արցախցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031