Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՃՇՀ ռեկտոր. ԽՍՀՄ տարիներին որոշ օդանավակայաններ վերածվել են բոստանների

Հուլիս 18,2012 13:02

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն այսօր «Հայելի» ակումբում նշեց, որ իրենց բուհի մասնագետները նախատեսել են  օդանավակայանների կառուցման եւ վերականգնման աշխատանքներ սկսել ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանի մյուս քաղաքներում: «Եթե հիշում եք ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գրեթե բոլոր փոքր քաղաքներն ունեին օդանավակայաններ: Հետագայում մի շարք օդանավակայաններ վերածվեցին բոստանների: Ցավոք սրտի, դա այդ տարիների բացթողումներից  էր: Հիմա եղածը պետք է պահել, վերականգնել, որովհետեւ ավիացիան, մանավանդ շրջափակման վիճակում գտնվող երկրի համար կարեւորագույն տրանսպորտային միջոց է, այն նաեւ բարոյահոգեբանական խնդիրներ է լուծում»,-նշեց ռեկտորը:

Հիշեցնենք, որ նրա ղեկավարած բուհի մասնագետները նախագծել են Ստեփանակերտի օդանավակայանը, որը բացի  քաղաքականից, այլ նշանակություններ էլ ունի ինքնիշխան Արցախի համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031