Ամերիկայի Ռինո (Նեւադայի նահանգ) քաղաքից Վերոնիկա Ռոտենհոսլերը գլխապտույտ կարիերա է սկսել կանանց առանց կանոնների մարտերում (MMA): Սրտակեր մականունով կիսամիջին քաշային այս աղջիկն ութանկյունում ընդամենը երեք մենամարտ է անցկացրել` վերջին երկուսում մրցակիցներից յուրաքանչյուրին նոկաուտի ենթարկելով 5 վայրկյանում:
Տեսանյութում Վերոնիկայի վերջին մենամարտն է Լաս-Վեգասում, որի ժամանակ նա կայծակնային արագությամբ աջից ուղիղ հարվածով հատակին է տապալում Էշլի Էվանս-Սմիթին եւ նետվում հարվածները շարունակելու: Սակայն ռեֆերին հասցնում է ժամանակին միջամտել եւ դադարեցնել մարտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ