ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:
Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանն ազատվել է աշխատանքից ծառայողական քննության արդյունքում: Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Արշակ Դավթյանին և հարկադիր կատարող արդարադատության ավագ լեյտենանտ Խաչատուր Մարգարյանին հայտարարվել է նկատողություն, իսկ նույն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Վահագն Ավետիսյանին՝ խիստ նկատողություն:
Միհրան Պողոսյանի հրամանով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Մնացականյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Դանիելյանը նշանակվել է Արարատի մարզային բաժնի պետի պաշտոնում:
Կարդացեք նաև
ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը փոխադրման կարգով նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի պետ, վերջինիս պաշտոնում նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Էդվարդ Իսկանդարյանը նշանակվել է Ավան և Նոր-Նորք բաժնի պետի պաշտոնում:
Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Բաբայանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ