Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովհաննես Թոքմաջյանը՝ Ստեփանակերտի օդանավակայանի մասին. «Երկու լեռ է կտրվել՝ թռիչքի ժամանակ Ադրբեջանին չմոտենալու համար» (Տեսանյութ)

Հուլիս 18,2012 12:45

Ստեփանակերտի օդանավակայանը, որի գոյությունն անհանգստություն է պատճառում Ադրբեջանին եւ ժամանակ առ ժամանակ այնտեղից ինչ-ինչ հայտարարություններ են հնչում, մի քանի շաբաթից պատրաստ է թռիչքներ իրականացնել: Այսօր այս մասին հայտարարեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, որն արդեն մի քանի թռիչք ունեցել է, բայց՝ ուղղաթիռով:

Ստեփանակերտի օդանավակայանը նախագծվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի կողմից (նախագծի հեղինակ` Տիգրան Բարսեղյան), կառուցվել նույն բուհի խորհրդի անդամ, ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ:

Հովհաննես Թոքմաջյանը փաստում է, որը օդանավակայանը թռիչքի պատրաստվող բազե կամ ինքնաթիռ է հիշեցնում: Գաղափարը կյանքի կոչելու համար ինժեներական լուրջ լուծումներ են արվել, անգամ կտրվել-հանվել է երկու լեռ, որպեսզի թռիչքներն իրականացվեն առանց Ադրբեջանի տարածքին մոտենալու:

«Սա աննախադեպ միջոցառում է քաղաքացիական ավիացիայի համար: Այնպիսի գերժամանակակից սարքավորումներ են տեղադրված օդանավակայանում, որոնք հսկում են թռիչքը՝ սկսած մի քանի հարյուր կիլոմետրերից: Կառավարման պուլտից էլ երեւում է եւ Երեւանը, եւ Բաքուն»,-ասում է պարոն Թոքմաջյանը:

Ըստ նրա, ԼՂՀ իշխանությունները մտադիր են նոր մասնաշենք էլ կառուցել: «Կարծում եմ՝ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն իր դերը խաղացել է, չնայած դեռ թռիչքներն, ըստ էության, չեն եղել: Միայն այն, որ Արցախի սիմվոլ տատիկն ու պապիկը, ինչպես նաեւ օդանավակայանի նկարները բոլոր, նաեւ մեր հակառակորդների կայքերում են դրված, արդեն նշանակում է, որ օդանավակայանն իր քաղաքական դերը խաղացել է: Չեմ կարծում, թե կարող է լինել որեւէ ինքնիշխան պետություն՝ առանց օդանավակայանի: Այս տեսակետից օդանավակայանի կառուցումը խիստ անհրաժեշտություն էր եւ նախկին տարիներին իրականացված ծրագրերի մեջ՝ լավագույններից մեկը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031