Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը՝ ԲՀԿ-ի հետ վեճի մասին. «Դուք ուզում եք ես Վահե Ավետյանի օրը ընկնե՞մ, օլիգարխների հետ չեն վիճում»

Հուլիս 18,2012 12:39

«Ես որքան ճիշտ արեցի, որ վայր դրեցի մանդատը, հրաժարվեցի մանդատից: Քաղաքագետների միության վարչությունն իր անհամաձայնությունն է հայտնել ինձ: Միության անդամները բոլորը անկուսակցական են, եւ նրանք հիացած չէին ԲՀԿ-ի ցուցակով իմ առաջադրմամբ»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչու այդ դեպքում ինքնաբացարկ չհայտնեցիք՝ պարոն Հովհաննիսյանը պնդեց, որ Գագիկ Ծառուկյանից հրավեր էր ստացել:

Aravot.am-ի դիտարկմանը, որ մինչ այդ հրավերն էլ Դուք բազմիցս հայտարարել եք, որ եթե հրավեր ստանաք ԲՀԿ-ից՝ անպայման կմասնակցեք ընտրություններին՝ նա պատասխանեց. «Ես վերջին 5 տարիներին հանդես եմ եկել հետեւողական ջատագով այն գաղափարի, որ օլիգարխները, մեծահարուստները խորհրդարանում չպետք է լինեն: Բալզակը իր «Մարդկային կատակերգությունում» ասում է, որ ցանկացած մեծ ունեցվածքի հիմքում ընկած է հանցագործություն: Անցումային շրջանը ալան-թալանի ժամանակաշրջան էր, եւ այդ շրջանում հարստացած մարդիկ պիտի խորհրդարանում տեղ չունենան: Ես Գագիկ Ծառուկյանի ամենահետեւողական քննադատն եմ: Բայց երբ Գագիկ Ծառուկյանը կարողացավ պաշտպանել ԲՀԿ-ի՝ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու նախագիծը, ես դա դրական գնահատեցի, որովհետեւ կար մրցակցություն՝ կար զարգացման հնարավորություն»:

Մեր հարցին՝ Դուք հիմա նեղացա՞ծ եք Գագիկ Ծառուկյանից, նա, կարելի է ասել բղավեց. «Ոոոոոո՜չչչչ: Բացարձակապես, ընդհակառակը: Պարոն Ծառուկյանն ինձ մեծ լավություն է արել: Եթե պետք է լրացուցիչ ընտրությունների հնարավորությունն ստացվեր, Գյումրիում կարող է լինել, ինչի՞ մասին է խոսքը: Իհարկե, ինձ նախընտրելի է մուտք գործել խորհրդարան անկախ կարգավիճակում: Չկա չարիք՝ առանց բարիք՝ Աստծո գործերն անմեկնելի են: Բուլգակովի «Մաստեր ի Մարգարիտան» կարդացել եք, չէ՞: Այնտեղ ասվում է՝ ես այն ուժն եմ, որն անընդհատ ձգտում է ի չարս գործել, բայց ստացվում է ի բարօրություն»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ հիմա ի վերջո կարելի՞ է ասել, որ Ձեզ ԲՀԿ-ն օգտագործեց՝ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, մարդիկ ինձ կանգնեցնում էին փոոցում, ասում, որ քվեարկել են այս ցուցակի օգտին, որովհետեւ դու այնտեղ էիր, քո օգտին ենք ձայն տվել: իմ անունը օգտագործվեց՝ որպես խայծ: Ես դա պարկեշտ չեմ համարում, անբարոյականություն եմ համարում: Ժողովրդական լեզվով ասաց՝ քցել են: Հիմա ի՞նչ է պատահել: Աշոտյանն էր իր ֆեյսբուքում գրել էր՝ ով չի քցում՝ նրան են քցում, ես կարող եմ ասել, որ ես երբեք որեւէ մեկին չեմ քցել: Ի՞նչ եք ուզում հեսա Լեւոն Տեր-Պետրոսյանն ա քցվելու, Դուք ասում եք՝ ես ինչո՞ւ եմ քցվել: Լսեք, Դուք ուզում եք ես Վահե Ավետյանի օրը ընկնե՞մ: Հասկանո՞ւմ եք, օլիգարխների հետ չեն վիճում մեր երկրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031