Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ցավում եմ, որ «Ժառանգություն» ու ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջեւ նման «փոխհրաձգություն» է տեղի ունեցել»

Հուլիս 18,2012 12:32

Հատված «Ժառանգություն» կուսակցության  քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ հարցազրույցից:

  -ԲՀԿ-ի մի քանի ներկայացուցիչներ հայտարարել են, թե այլեւս նպատակահարմար չեն համարում «Ժառանգության» նախաձեռնություններին արձագանքելը կամ միասին որեւէ քաղաքական միջոցառման մասնակցելը: Դա ձեզ չի՞ մտահոգում։
-Իհարկե, ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այս կարծիքը այնքան էլ հաճելի չէ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ որքան շատ դաշնակիցներ ու գործընկերներ ունենա, այնքան քաղաքական հաջողությունների հասնելու նոր հնարավորություններ կստանա: Այս առումով, իրոք, ցավում եմ, որ «Ժառանգություն» ու ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջեւ նման «փոխհրաձգություն» է տեղի ունեցել:
-Ինչպե՞ս եք մեկնաբանում մի քանի քաղաքական ուժերի ու գործիչների այն պնդումը, որ «Ժառանգությունը» քաղաքական ուժ չէ:
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է իր համար սահմանում չափանիշներ եւ իր գործունեությունը կազմակերպում այդ չափանիշների հանգույն: Այն, ինչ մի քաղաքական ուժ կարող է համարել քաղաքական գործունեություն, մյուսի համար կարող է այդպիսին չլինել: Հետեւաբար ցավագին չեմ ընդունում այդ գնահատականը:
Ի դեպ. նույնպիսի գնահատականներ այլ կուսակցությունների մասին կարող է հայտնել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը:
-Համաձա՞յն եք նույնպես շարունակաբար շրջանառվող պնդմանը, թե «Ժառանգությունը» ինքնուրույն քաղաքական ուժ չէ:
-Որպես «Ժառանգություն» կուսակցության ղեկավար մարմիններում ներկայացված անձ ուղղակիորեն հավաստիացնում եմ, որ մեր կուսակցության բոլոր որոշումները, եթե անգամ դրանք անըմբռնելի կամ անհասկանալի են այլոց համար, կայացվում են ներքին քննարկումներից ու բանավեճերից հետո: Ինձ համար քաղաքական ուժի ինքնուրույնության չափանիշը դա է:
-Պարոն Սաֆարյան, ո՞ր ուժերին եք համարում ընդդիմադիր: ԲՀԿ-ն այդ ցանկում կա՞:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական կեցվածքի գնահատականը հնարավոր է տալ միայն ժամանակի ընթացքում։ Խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ էության, մենք միայն մի քանի առիթ ենք ունեցել տեսնելու կուսակցությունների քաղաքական դիրքորոշումները, եւ բոլոր այս դեպքերում ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք է ունեցել: Իսկ թե ինչպիսին կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը առաջիկայում այն հարցերի շուրջ, որոնցում իշխանության ու ընդդիմության տեսակետները ավանդաբար տարբեր են լինում, պարզ կդառնա աշնանից:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031