Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների դրամական օգնության և ՊՊԱ գումարների չափերը վերանայվում են

Հուլիս 18,2012 12:17

ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի օրակարգում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին կառավարության 2000 թ. նոյեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:

Ըստ այդմ, մասնավորապես, գործող որոշման մեջ առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը. «Ժամկետային պարտադիր զինծառայության շարքային կազմին զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում տրվող դրամական օգնության չափը սահմանվում է տասը հազար դրամ, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` երկու հարյուր հազար դրամ»:

Նախագծի հեղինակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորմամբ, լրացումը պայմանավորված է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում այս տարվա մայիսի 5-ից ուժի մեջ մտած լրացումներով և փոփոխություններով:

Կառավարության որոշման մեջ նաև առաջարկվում է փոփոխել ծառայողական պարտակա­նություն­ները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության (ՊՊԱ) գումարների չափը, այն սահմանելով 455 հազար դրամ` գործող 367 հազար դրամի փոխարեն, իսկ ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` 910 հազար դրամ` գործող 735 հազար դրամի փոխարեն:

Այս փոփոխությունները պայմանավորված են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում որպես հաշվարկային հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափի փոփոխմամբ: 2012թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10500 դրամի փոխարեն սահմանվել է 13000 դրամ, սակայն կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի վերոհիշյալ որոշման մեջ, որտեղ սահմանված են պետական ապահովագրության գումարների բացարձակ չափերը, չէր կատարվել համապատասխան փոփոխություն:

Ըստ օրենքի, ծառայողական պարտակա­նություն­ները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից ՊՊԱ գումարների չափը հաշվարկվում էր հիմնական կենսաթոշակի 35-ապատիկի չափով, իսկ ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից` հիմնական կենսաթոշակի 70-ապատիկի չափով:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031