«Այս պարագայում ձեւավորված միասնական թեկնածուն, այսպես ասեմ, պետք է լիրիկական բնույթ կրի», հայտարարել է նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին։
«ՉԻ» – Թե ինչ է նկատի ունեցել Վարդան Բոստանջյանը «լիրիկական թեկնածու» ասելով՝ դժվար է հասկանալ, բայց նրա համակրանքն ակնհայտորեն «էպիկական թեկնածու» Սերժ Սարգսյանի կողմն է։ Հետո՞ ինչ, որ ընդամենը երկու ամիս առաջ «էպիկական թեկնածուն» Հայաստանով մեկ շրջում ու ռոմանտիկ ելույթներ էր ունենում, եւ արդյունքում «հավաքեց» ընդամենը 40 տոկոս։
Ի դեպ, իրականում հենց Սերժ Սարգսյանին կարելի է անվանել «լիրիկական բնույթի թեկնածու», որովհետեւ վերջին ընտրությունների ժամանակ նրա ղեկավարած կուսակցությունը հաղթեց բացառապես հայ քնարերգության երկու գագաթների՝ Թումանյանի եւ Իսահակյանի շնորհիվ։ Համենայն դեպս՝ նրանց պատկերներով թղթադրամների զանգվածային կիրառումը բոլոր հիմքերր տալիս է՝ Սերժ Սարգսյանին «լիրիկական թեկնածու» անվանելու համար։
«Չորրորդ ինքնիշխանություն»
Կարդացեք նաև