Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտագաղթի անմխիթար հետեւանքը

Հուլիս 18,2012 11:56

Ռուսաստանի վիճակագրության դաշնային պետական ծառայությունը օրերս հրապարակեց 2010 թ. մարդահամարի արդյունքները, որոնք հայերիս համար ամենեւին էլ մխիթարական արդյունքներ չեն արձանագրում։ Վիճակագրությունը, ինչպես ասում են, դաժան բան է, եւ ցուցանիշները հաստատում են վերջին 23 տարիներին Հայաստանից եւ նախկին ԽՍՀՄ այլ տարածաշրջաններից դեպի Ռուսաստան հայերի արտահոսքի փաստը։ Միաժամանակ ամրագրվում է, որ Ռուսաստանի բնակչությունը (հաշվառումը վերաբերում է միայն քաղաքացիություն ունեցող անձանց) անշեղորեն նվազում է 1989 թ. 147 միլիոնի փոխարեն 2002-ին այն կազմել է 145 մլն, իսկ 2010-ին՝ 142 մլն։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակելու է մնալ պոտենցիալ միգրանտներ ներգրավող երկիր նաեւ առաջիկա տասնամյակների կտրվածքով։ Պատահական չէ, որ ՌԴ գործող նախագահն արդեն հնչեցրել է առաջարկություն՝ էլ ավելի պարզեցնել ռուսական քաղաքացիություն ստանալու կարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների եւ նրանց ժառանգների համար։ Թեպետ հայերի համար ներկա համեմատաբար խիստ պայմաններն էլ ակնհայտորեն խոչընդոտ չեն հանդիսանում։ Եթե 1989-ին ԽՍՀՍ մասը հանդիսացող ՌՍՖՍՀ-ում բնակվում էր 530 հազար հայ, ապա 2002-ին ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի թիվն արդեն հատել էր միլիոնի սահմանագիծը եւ կազմում էր 1 միլիոն 130 հազար, իսկ 2010-ին արդեն՝ 1 միլիոն 180 հազար։ Այս ցուցանիշը չի վերաբերում Հայաստանի եւ այլ պետությունների հայ քաղաքացիներին, որոնք նույնպես մշտական հիմունքներով ապրում են Ռուսաստանում, ինչը նշանակում է, որ հայերի իրական թիվը մոտ է հայտարարված 2 միլիոնին։

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031