Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը չէր փորձել անդամակցել ՀՀԿ-ին

Հուլիս 18,2012 11:55

Երեկ թերթերից մեկը հրապարակել էր, թե Վարդան Ղուկասյանը մինչ այժմ պահում է «ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած և ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել «պիվի զավոդի» պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին»:

Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն այսօր հաղորդագրություն է տարածել. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար կեղծ տեղեկություններ են շրջանառվում կապված ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրության հետ: Համաձայն այդ հրապարակումների, իբրև թե գոյություն ունի պարոն Բալասանյանի կողմից այլ քաղաքական ուժի անդամակցելու համար ստորագրված դիմում: Ակնհայտորեն կեղծ դիմումի գոյության մասին խոսակցությունների կապակցությամբ հայտարարում եմ, որ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրությունը միշտ եղել է թափանցիկ և այնտեղ չկան թաքնված, կամ հանրությանն անհայտ էջեր: Իրականության հետ բացարձակապես կապ չունեցող և երբեմն ծիծաղ առաջացնող լուրեր տարածողներին, ովքեր ամենայն հավանականության շփոթմունքի մեջ են, կոչ եմ անում դրսևորել զսպվածություն և պարկեշտություն»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել