Խոսելով մայիսի 6-ին կայացած հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների մասին՝ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ԱԺ վետերան- պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ հաղթանակ տարած Էդմոն Մարուքյանը հետաքրքիր բացահայտում արեց։
– Վիկտոր Դալլաքյանը շատ հանգիստ էր վերաբերում ընտրություններին, որովհետեւ առաջին տասն օրը մենք քարոզարշավ էինք անում, ինքը դեռ չէր էլ եկել, Երեւանում էր։ Եվ հենց էդ վստահությունը, էդ համոզվածությունը, էդ մեծամտությունը նաեւ նրան տարան դեպի ընտրական կրախի։
– Ի՞նչ եք կարծում, Դալլաքյանի պարտության պատճառը ՀՀԿ–ական դառնա՞լն էր։
– Դա դեր խաղաց, բայց ոչ այնքան, որ լիներ հիմնական պատճառ։ Մարդիկ ընտրատարածքներում ինձ ասում էին՝ մենք ընտրել ենք, հինգ տարի իրեն չենք տեսել։ Մի հատ չի եկել մեզ հետ հանդիպել եւ այլն։
Կարդացեք նաև
Մելինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Ժողովուրդ»