Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այսօր Բելառուս կատարելիք այցի նախօրեին Մինսկում սկսվել են ընդդիմադիրների ձերբակալություններ՝ բողոքի հնարավոր ակցիաները կանխելու նպատակով:
Ձերբակալվել են ընդդիմադիր «Երիտասարդական ճակատ» միավորման երեք ակտիվիստներ, որոնց առաջադրվել են խուլիգանության մեղադրանքներ՝ բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Ակտիվիստների նկատմամբ մինչեւ 15-օրյա վարչական կալանք է սահմանվել:
Ազատություն» ռադիոկայան