Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա

Հուլիս 18,2012 11:14

«Թրանսփարենսի  ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոռուպցիայի մակարդակը աշխարհի տարբեր երկրներում բնութագրվում է «Կոռուպցիայի ընկալման համաթվի» ցուցանիշով։ Տասը բալանոց սանդղակով, որտեղ զրոն բացարձակ կոռումպացված երկրներն են, իսկ 10-ը՝ կոռուպցիա չունեցողները, Հայաստանի վերջին՝ ամենաթարմ ցուցանիշը եղել է երեք։ «Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման ցուցանիշը վկայում է երկրում առկա համակարգային կոռուպցիայի մասին։ Իրավիճակը դանդաղ, բայց հաստատուն ձեւով գնում է դեպի վատը»,- պարզաբանեց Հոկտանյանը։ Ըստ վերջինիս, ՀՀ իշխանություններն անցած տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի երկու ծրագիր են մշակել, բազմաթիվ օրենքներ են փոխվել, բայց միեւնույն է՝ այդպիսով խնդիրը չի լուծվում։ «Երբ կոռուպցիան երկրում համակարգային է, դրա դեմ պայքարի երկու ճանապարհ գոյություն ունի՝ իշխանափոխություն կամ էլ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական կամքի դրսեւորում, երբ իշխանություններն իրենք են որոշում, որ իրավիճակը օրհասական է, եւ սկսում են արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Սինգապուրում»,- ասաց Հոկտանյանը։ Սինգապուրի օրինակով՝ Հայաստանի իշխանությունների վերափոխվելու եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու տարբերակին Հոկտանյանը չի հավատում։ «Ներկա վարչակազմից կարող եմ ակնկալել միայն մանր վարչական կոռուպցիոն երետւյթների կրճատում»,- ասաց նա։

Իսկ որպեսզի Հայաստանում իսկապես կոռուպցիայի դեմ պայքար տարվի, պետք է հասարակությունը դառնա ինբնակազմակերպված եւ սկսի ներքեւից ճնշումներ գործադրել իշխանությունների վրա։ «Այն օրը, երբ Հայաստանի բնակիչը կդառնա քաղաքացի, այդ ժամանակ իրավապահները կսկսեն իրենց պարտականությունները կատարել, իսկ կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաներն էլ հրաժարական կտան»,- կարծում է Վարուժան Հոկտանյանը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031