Հուլիսի 17-ին, ժամը 20.44-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի 1 շենքից կախված են ապակե սալիկներ, որոնցից մեկը վայր է ընկել, մի քանիսն էլ վտանգ են ներկայացնում անցորդների համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև մեկ ավտոսանդուղքը
Շենքի բակում ժապավեններով ստեղծվել է անվտանգության գոտի:
Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ շենքի տանիքի կախովի ապակե սալիկներն ամուր են և ընկնելու վտանգ չկա:
Կարդացեք նաև
ԱԻՆ