Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյանը՝ ստորագրահավաքի մասին. «Նույնիսկ եթե արձակուրդում են, թող թողնեն ու գան»

Հուլիս 18,2012 10:35

Հատված Լիլիթ Գալստյանի հետ հարցազրույցից:

 ԲՀԿն պատճառաբանում էր, որ իրենց խմբակցության պատգամավորներն արտերկրում հանգստանում են։ Արդյո՞ք սա բավարար արդարացում է:

– Որեւէ պատճառաբանություն ինձ համար ընդունելի չէ. չեմ ուզում առանձնացնել ԲՀԿ-ին, ոչ էլ Հանրապետականին ու «Օրինաց երկրին»։ Այդ բոլոր քաղաքական ուժերը մայիսի 6-ից առաջ մեծ-մեծ խոստումներ էին տալիս, բարձրաձայնում իրենց ազգային հանձնառության, քաղաքական պատասխանատվության մասին։ Սա հենց այն դեպքն էր, որ ցույց տվեց, թե որքան են կիսում երկրի ու ժողովրդի տագնապը, չի կարելի մոլորված ժողովրդին թողնել փողոցում։ Այսօր միայն 6-7 խումբ պահանջում է Վահե Ավետյանի սպանության բոլոր մեղավորներին պատժել, երեւույթը հանգամանալի ուսումնասիրել եւ տալ գնահատական։ Փոխանակ քաղաքական մեծամասնությունն օգտագործեր այդ առիթը, անտարբեր մնաց, եւ իշխանության չարածն անում է փողոցը, հասարակությունը։ Քաղաքական ուժերը, որ ազգային համերաշխությունից, ժողովրդի ցավից էին խոսում, այս դեպքը կոնկրետ ցավ էր, ինչո՞ւ են շպրտում, նույնիսկ եթե արձակուրդում են, թող թողնեն ու գան։ Ի դեպ, այդ ժամանակ խորհրդարանի պաշտոնական արձակուրդը դեռ չէր սկսվել։ Երկրի նախագահը նախընտրական շրջանում խոստանում էր քաղաքական դաշտը մաքրել մականունավորներից ու օլիգարխներից, ո՞ւր մնաց խոստումը, նրանք նորից հայտնվեցին խորհրդարանում։ Խաղի կանոն ու քաղաքատնտեսական միջավայր է ստեղծվել, որ պաշտպանված լինելու համար քրեաօլիգարխիկ տարրը, գործարարը անպայման ձգտում են հայտնվել խորհրդարանում։ Եթե գործարարը վստահ լինի, որ ինքն օրենքով պաշտպանված է, օրենքի առաջ բոլորն են հավասար, ու իրապես իրավական երկիր ենք, երբեք իր գործը թողած՝ չի մտնի խորհրդարան։ Երբեմն կարեկցում եմ նրանց, երբ տեսնում եմ, թե ոնց են տանջվում խորհրդարանում։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031