Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների քննարկում

Հուլիս 18,2012 10:31

 

 

  Հուլիսի 16-17-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները:

    ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի և ոստիկանության ներկայացուցիչները:

     Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում, կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀպատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, արձանագրված օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված ու նախատեսվող քայլերը:

   Քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` ներկայացնելով,մասնավորապես, դաշնագրի իրականացման սահմանադրական և իրավական շրջանակները, ինչպես նաև երկրում մարդու հիմնարար իրավունքների ևազատությունների պաշտպանման ու խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը:

  Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը:

    ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Ժնում իր այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ նաև Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի նորանշանակ Գործադիր քարտուղար Սվեն Ալկալայի հետ:

   ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպման ընթացքում Ա. Հովակիմյանը, կարևորելով տարածաշրջանում ԿԽՄԿ դերը, անդրադարձավ Կոմիտեի և Հայաստանի միջև համագործակցության խնդիրներին:

Ս. Ալկալայի հետ հանդիպման ընթացքում նշվեց հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարևորությունը, քննարկվեցին կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031