Իր պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած Երեւանի «Ուլիսը» երեկ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Մոլդովայի Տիրասպոլ քաղաքը ներկայացնող «Շերիֆին»:
Գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի թիմը պատասխան խաղը մրցակցի հարկի տակ կանցկացնի հունիսի 24-ին: