Ջերմուկ առողջարանային քաղաքում երկրորդ անգամ մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի առաջին տուրում վիճակահանությամբ միմյանց դեմ ելած Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի խաղացին նաեւ կանանց աշխարհի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանն ու Մոնգոնթուլ Բաթույագը, Ռուան Լուֆեյն ու Կատերինա Լահնոն: Եկատերինա Կովալեւսկայան հաղթեց Նադեժդա Կոսինցեւային, Նինո Խուրցիձեն պարտվեց Ցզյուե Վենցզյուին, իսկ Համփի Կոներուն առավելության հասավ Չժաո Սյուեի նկատմամբ:
Այսօր՝ երկրորդ տուրում, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով խաղում է Հոու Յիֆանի, իսկ էլինա Դանիելյանը սեւերով՝ Ցզյու Վենցզյուի հետ: Մյուս զույգերն են. Չժաո Սյուե-Նադեժդա Կոսինցեւա, Կատերինա Լահնո-Եկատերինա Կովալեւսկայա, Մոնգոնթուլ Բաթույագ-Ռուան Լուֆե, Համփի Կոներու-Նինո Խուրցիձե:
Ա. Հակոբյան