Լրահոս
Օրվա լրահոսը

Հակադարձում է Միքայել Դանիելյանին

Հուլիս 17,2012 21:35

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանին զարմացրել են քաղաքացիական նախաձեռնությունների պահանջների նպատակահարմարության վերաբերյալ «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի կասկածները:

Հիշեցնենք, որ Մ. Դանիելյանը  Epress.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ հասարակական ակտիվության մեջ շատ անհասկանալի բաներ կան  ու այդ շարժումները վստահություն չեն ներշնչում.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույն հաջողությամբ ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Եվ ի՞նչ: Նրա թիկնապահները մարդ չե՞ն ծեծել: Կամ Սերժ Սարգսյանի չի՞ ղեկավարում Շախմատի ֆեդերացիան: Իսկ նրա թիկնապահները կամ ուժային մարմինները մարդկանց չե՞ ն սպանել: Սպանել են, սպանում են և սպանելու են: Ինչո՞ ւ Օլիմպիական կոմիտեն ձեռք չեն տալիս: Թե՞ այնտեղ օլիմպիական չեմպիոններ են, և Ծառուկյանը կարող է նախաձեռնությունը ծեփել պատին, այո՞»:

Ի պատասխան պարոն Դանիելյանի տեսակետի, Զ. Հովհաննիսյանը Aravot.am- ի հետ զրույցում ասաց.  «Ակտիվիզմը զարգանում է այն ժամանակ, երբ մասսայական խեղդվում է մարդու գործունեությունն ու տարբեր իրավունքներ:  Մեր երկրում արդարադատությունն իր գործառույթը չի կատարում, այդ պատճառով էլ ամբողջ հասարակությունը արտահայտում է իր անհամաձայնությունը նման գործելաոճի վերաբերյալ: Կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը  պետական այր է, ՀՀԿ անդամ, նրա գործունեությունը բոլորը գիտեն,  նրա բռնության քարոզը միշտ հեռուստատեսությամբ ու հնարավոր մասսայական վայրերում նկատվում է: Եթե հասարակությունը քաղաքացիական շարժում է սկսել նման ապրելակերպի դեմ, չեմ կարծում՝ պարսավելի  է, ու  մարդու իրավունքների ցանկացած պաշտպան պետք է ողջունի նման քայլը»:

Նա  բացառեց քաղաքացիական նախաձեռնությունների՝  քաղաքական ուժերի կողմից  ուղղորդվելու  վերաբերյալ պարոն Դանիելյանի եւ նրա նման մտածողների տեսակետը. «Սա  կազմակերպված գործողություն է…  ժողովուրդը զրկված է ընտրությունների  միջոցով իշխանություն ձեւավորելու հնարավորությունից. դա  հիմա հնարավոր է միայն հասարակական շարժումների, կարծիքների  ձեւավորման միջոցով: Պետք է  ստեղծել մի իրավիճակ, որով ամենաթողության մթնոլորտը հաղթահարվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031