ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը չի պատրաստվում գազի հնարավոր թանկացման դեպքում եւ գների աճը մեղմելու սոցիալական մեխանիզմներ մշակել: Ավելին’ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարում է, թե գազի թանկացում դեռ չկա, կլինի, հետո կխոսենք: Ներկայացնում ենք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ մեր զրույցը:
– Պարոն Այվազյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովն ի՞նչ օրենքներ է այսօր մշակում, որ հնարավոր լինի ինչ–որ կերպ զսպել գնաճը Հայաստանում’ հատկապես երբ գազի թանկացում է սպասվում:
– Շուկայական տնտեսություն է: Մենք աշխատում ենք, որ մոնոպոլ երեւույթներ տեղի չունենան, գերիշխող դիրքի չարաշահում տեղի չունենա: Մնացածն առաջարկի եւ պահանջարկի շրջանակներում է ձեւավորվում:
– Սակայն փաստորեն չեք կարողանում պայքարել երեւույթների դեմ: Մոնոպոլիստները մնում են իրենց դիրքերում:
– Դա ձեր կարծիքն է:
– Կառավարության ծրագրում լուրջ խոստումներ կան, սակայն այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ թանկացումները Հայաստանում ավելանում են, օր -օրի գների նոր թանկացումներ են գրանցվում:
– Ավելացում չկա: Հնարավոր է ներկրվող ապրանքների պահով դոլար- դրամ արտահայտությամբ սղաճի շրջանակներում ավելացում տեղի ունենա: Օրինակ’ շաքարավազը 2009-2012-ի համեմատությամբ թանկացել է 125 դրամով: Իսկ դոլար-դրամային արտահայտությունն ավելացվել է 25 տոկոսով: 125 դրամը 12.5 տոկոս է, իսկ դոլարը թանկացել է 25 տոկոսով: Հիմա սա թանկացու՞մ է, թե թանկացում չի:
– Ուզում եք ասել’ շաքարավազը քիչ է թանկացել, պիտի ավելի շա՞տ թանկանար:
– Ես չեմ կարող ասել, որովհետեւ դա միանշանակ պետք է տեղի ունենա առաջարկի եւ պահանջարկի շրջանակներում:
Մանրամասները կարդացեք այստեղ: